armenian : russian : english

Դկտ. Արմեն Մ. Այվազյանի պաշտոնական կայքը

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

- Հայաստանի ազգային անվտանգություն
- Հայաստանի եւ Միջին արեւելքի պատմություն (XVII – XX դդ.)
- Հայաստանի ռազմական պատմություն
- Ամերիկյան պատմագրություն Հայաստանի վերաբերյալ
- Հայաստան-սփյուռք հարաբերություններ
- Անդրկովկասի աշխարհագրա-քաղաքական եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ



«ԱՐԱՐԱՏ» ՌԱԶՄԱՎԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Սեղմեք լոգոն կայք այցելելու համար:



ԿԵՆՍԱՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ



Արմեն Մ. Այվազյանը ծնվել է 1964 թ. մայիսի 14-ին, Երևանում: Պատմագիտության թեկնածու է 1992 թ-ից, քաղաքագիտության դոկտոր` 2004 թ-ից.: 1992-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական« ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա): Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին: 1994-ից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ: Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում: Բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում: Այժմ Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող է և Հայաստանի Ամերիկյան համալսարանների քաղաքագիտության դասախոս:

Ա. Այվազյանի հրապարակված աշխատություններն են.

1. Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը: Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի, կազմող և խմբագիր, Եր., Լուսակն, 2006 թ., 372 էջ:

2. Հայագիտության զարգացման ռազմավարությունը փոփոխվող գիտական միջավայրում, Հայաստան տեղեկագիր, 2005 թ., No. 3 (5), 157 էջ A4 ֆորմատով.

3. Հայագիտությունը որպես ինքնապաշպտպանական համակարգ ու դիմադրության անհամաչափ միջոց. – 21-րդ դար տեղեկատվական-վերլուծական հանդես, No. 3 (9), 2005, էջ 138-147.

4. «Հին Հայաստանը որպես «ազգային պետություն», Էջմիածին (պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան), No. 5 (մայիս 2005), էջ 123-138:

5. “Стратегические провалы в политическом сознании армянства или аксиомы геополитического бытия Армении”, Голос Армении, 10 ноября 2005г., No. 121 (19351).
5.1. «Ռազմավարական խոռոչները հայոց քաղաքական գիտակցության մեջ կամ Հայաստանի աշխարհաքաղաքական գոյության աքսիոմները», «Ազդակ» (Բեյրութ), 1 հունվարի 2006թ., բացառիկ համար. «Արարատ» (Բեյրութ), 1 հունվարի 2006թ., բացառիկ համար: «Նոր Կյանք» շաբաթաթերթում (2005թ. դեկտ. 15 և 22) և «Ասբարեզ» օրաթերթում (2006թ. դեկտ. 31).

6. «Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` ազգային անվտանգության տեսանկյունից», ԵՐԿԻՐ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի պաշտոնաթերթ, դեկտեմբեր 24, 2004, #48 /1822/:
7. «Գիտությունն ու կեղծիքն անհամատեղելի են». Շրջադարձ, թիվ 2, մայիս 2004, ներդիր:

8. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի: Մասն Ա: Երևան, «Սամարկ», 2003, 226 էջ, 2-րդ լրացված և մշակված հրատ. Երևան, «Լուսակն», 2004, 271 էջ:

9. Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում: Երևան, Մատենադարան, «Լուսակն», 2003, 343 էջ:

10. «Տարրեր՝ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի». - Դրոշակ (պաշտոնաթերթ Հայ Յեղափոխական Դաշնակցության), 33րդ (66րդ) տարի, թիվ 3 (1575), հուլիս 2002:

11. «Հայոց ցեղասպանության ռազմավարական հետևանքները». - Ազգ օրաթերթ, 24 ապրիլ 2002 No. 76: Լույս երկշաբաթագիր (Լոս Անջելես), ապրիլ 2002, No. 6 (147); Զարթօնք (Բեյրութ), հուլիս 11, 2002; Վասն հայության (Երևան), օգոստոսի 21, 2002 No. 30. ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել՝ Византийское наследство, No. 3, 2002, pp. 15-17:

12. «Հայության համակարգային ճգնաժամի և հայկական պետության ֆիկտիվության մասին». - Ասպարեզ օրաթերթ (Լոս Անջելես) 11 ապրիլի 2002. Լույս երկշաբաթագիր (Լոս Անջելես), ապրիլ 2002, No. 5 (146). Վասն հայության (Երևան), ապրիլ 16 (#14), 30 (#15), մայիս 14 (#16), 2002. Օր (Երևան), մայիս 16, 18, 21 (#19, 20, 21), Իրավունք (Երևան) մայիս 31, 2002 (#41/628), Զարթօնք (Բեյրութ), Հոկտեմբեր 5 & 6, 2002 (Nos. 224/18508, 225/18509). ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել Голос Армении (Ереван), 19.09.2002.

13. «Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրներ». - Հանրապետական (Հայաստանի Հանրապետական կուսակցության պարբերական), թիվ 2, 2003, էջ 21-24:

14. «Նոր աշխարհակարգը և փոքր ժողովուրդները». - «Օր», սեպտեմբեր 21, 2002 (#67).
14.2 Հանրապետական (Հայաստանի Հանրապետական կուսակցության պարբերական), թիվ 1, 2003, էջ 18-23.

15. «Հայրենադարձությունը՝ Հայաստանի և հայության փրկության ճանապարհ». - Օր, սեպտեմբեր 14 (#64) և 17, 2002 (65).
15.2. «Հայաստանը և սփյուռքը հայության զարգացման գործում». - Oրեր ամսագիր (Պրահա), No. 5-6, 2002, էջ 22-24.

16. “Demographic Situation in Karabakh in the 1710-1720s,” Armenian Mind (journal of the National Academy of Sciences of Armenia), Vol. 5, No. 1-2, 2001, pp. 66-73
16.2. Հոդվածն արտատպվել է՝ Louys biweekly magazine (Los Angeles), March 2002, No. 4 (145), էջ 6-15.

17. "Possible Solutions for the Nagorno-Karabagh Problem: A Strategic Perspective,” in Levon Chorbajian, ed., Making a State: From Secession to Republic In Nagorno-Karabagh, (New York: St. Martin's Press, 2001), pp. 202-239.

18. «Աստվածատուր Ա. Համադանցի կաթողիկոսը (1715-1725) և հայ ազատագրական շարժումը». - Էջմիածին (պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան), 2002, No. 6-7 (հունիս-հուլիս), էջ 68-76:

19. «Ղազար Ջահկեցու գաղափարախոսությունը». - Պատմա-բանասիրական հանդես 2002 No. 1 (159), էջ 138-154.

12.2. Վերահրատարակվել է Լույս երկշաբաթագրում (Լոս Անջելես) մայիս 2002, թիվ 7 (148), էջ 6-15:
12.3. «Ղազար Ջահկեցու գաղափարախոսությունը». - Զեկուցումների դրույթներ: Միջազգային գիտաժողով «Քրիստոնեական Հայաստանը՝ քաղաքակրթությունների խաչմերուկ» (Սեպտեմբերի 19-21-ը, 2001 թ.): Երևանի համալսարանի հրատ., 2001, էջ 4-6:

20. «Հայ եկեղեցու նվիրակական կառույցը ԺԶ-ԺԸ դարերում». - Կանթեղ (ՀՀ ԳԱԱ Հումանիտար գիտությունների բաժանմունքի Գիտական հոդվածների ժողովածու), No. 6, 2001 (Երևան, «Ասողիկ» հրատ.), էջ 190-197:

21. Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (Երևան, Մատենադարան, «Արտագերս» հրատ., 2001), 60 էջ:

22. “Denial of the Genocide: Security Implications for Armenia,” Nor Horizon (Uppsala, Sweden), June 2001, No. 24, pp. 2-3.

23. «Ներածություն». - Միջազգային հարաբերությունների արդի տեսությունը: Խմբագրությամբ՝ Քեն Բութի և Սթիվ Սմիթի: Երևան, Հայինֆո «Արտագերս» հրատ., 2001, էջ I-II:

24. "The Secret Meeting of Armenians on Lim Island in 1722 (Concerning The Possible Involvement of Western Armenians in an All-Armenian Liberation Movement)," in Janos M. Bak and Peter Banyo, eds., Issues and Resources for the Study of Medieval Central and Eastern Europe (Budapest-Cambridge, MA: Department of Medieval Studies, Central European University and the Committee on Centers and Regional Associations of the Medieval Academy of America, 2001), pp. 59-68; 13.1. Iran & the Caucasus, vol. 5 (Tehran: International Publications of Iranian Studies, 2001), pp. 85-92.

25. Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-րդ դարեր): (Երևան, Մատենադարան, «Արտագերս» հրատ., 2000), 48 էջք:
25.1. Ուսումնասիրությունը (բացառությամբ ծանոթագրությունների) վերահրատարակվել է հետևյալ գրքում՝ Հայրենիք և ծառայություն: Ուսումնական ձեռնարկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների և ենթասպաների հասարակական-պետական պատրաստվածության համար: Պատ. խմբագիր՝ Վահագն Մուղնեցյան: Երևան: «Ոսկան Երևանցի», 2001, էջ 548-562.
25.2. Ուսումնասիրության տարբերակը հրապարակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Հայկական բանակ ռազմագիտական հանդեսում, No. 3 (25), 2000, էջ 52-61:
25.3. “Кодекс Чести Армянского Воинства (4-5 вв.), Армянский Вестник (Москва), No. 1-2, 2002, ր. 101-106;
25.4. Louys biweekly magazine (Los Angeles), June 2002, No. 3 (151).

26. «Ազգային լեզվի պաշտամունքը և հայկական, անգլիական, ֆրանսիական ու ռուսական ազգայնականության սկզբնավորման ժամանակը (համեմատական քննություն)». - Էջմիածին, No. 4, 2000, էջ 98-115.

27. «Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությանը՝ Բջնո, Հաղպատի, Ս. Թադեոսի, Տաթևի արքեպիսկոպոսների հավանություն տալու կանոնը (հավաստիությունը, առաջացման ժամանակն ու հանգամանքները). - Հայաստան՝ եկեղեցի և պետություն (Երևան: Հայկական հանրագիտարանի հրատ., 2000), էջ 146-161:

28. «Ղարաբաղյան հիմնահարց. կարգավորման ռազմավարական սկզբունքները». - Նորաթերթ (Երևան), #25 (163) և #26 (164) 12 և 15 փետրվարի 2000:

29. «Հայոց կաթողիկոսի ընտրության հանգամանքները ԺԵ-ԺԷ դարերում (երկու հնատիպ վավերագրի քննություն). - Հանդէս Ամսօրեայ Վիեննա, հունվար-դեկտեմբեր 2000, No. 1-12, էջ 349-428.
29.1. Համառոտ տարբերակը հրապարակվել է Հայաստանի Հանրապետություն օրաթերթում, 26 մարտի 1995 թ.:

30. Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն): Երևան.:- «Արտագերս», 1998, 260 էջ:
30.2. Սույն գիրքը վերահրատարակվել է 2002 թ. Լոս Անջելեսում Լույս պարբերականի «Գրքասեր» հրատարակչության կողմից (հասցե՝ LOUYS, 8801 Eton Av. Sp.-57, Canoga Park CA, 91304; Tel.: 1-818-341-6895):

31. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը: Երևան, Հայաստան, Հայինֆո, 1998, 88 էջ:

32. Nagorno-Karabakh: Searching For A Solution, A United States Institute of Peace Roundtable Report (Chapters 2 and 5). Peaceworks No. 25 (http://www.usip.org/pubs/pworks/pwks25). First published in December 1998.

33. "Possible Solutions for the Nagorno-Karabakh Conflict: A Strategic Perspective," Contemporary Caucasus Newsletter (The Berkeley Program in Soviet and Post-Soviet Studies), Issue 5 Spring 1998.

34. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Yerevan: Center for Policy Analysis, American University of Armenia, 1997). VI+87 pp., with a map and table.

35. «Որպեսզի չլինի անուղղելին. Քաղաքական ահաբեկչության հավանականությունն ու հեռանկարները Հայաստանում». - Լրագիր օրաթերթ (Երևան), 29 սեպտեմբեր 1994:

36. «Ներածական և Երկու խոսք». - Ռուբեն Դարբինյան. Ռուսական վտանգը, Երևան, «Ազատ խոսք» հրատ., 1991, էջ 3-8:

37. «Պատերազմը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքը». - Անդրադարձ շաբաթաթերթ (Երևան), 29 հունվար 1991:

38. “История капанцев” и исследование армянского освободительного движения 1720-х годов. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата исторических наук. Ереван: Институт Истории АН РА (на правах рукописи), 1992, 15 страниц.

39. «Ղափանցվոց պատմության» հավաստիությունն ու կառուցվածքը». - Պատմա-բանասիրական հանդես, 1992, No. 1 (134), էջ 85-100:

40. «Իրադարձությունները Ղափանում և Նախիջևանի խանությունում 1724 թ.». - Պատմա-բանասիրական հանդես, 1991, հմր. 2 (133), էջ 102-114:

41. «Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին». - Պատմա-բանասիրական հանդես, 1991, հմր. 1, էջ 93-100:

42. «Իրադարձություններն Այսրկովկասում 1723 թ. և արցախահայերի առաջին օգնական ռազմերթը Սյունիք». - Պատմա-բանասիրական հանդես, 1990, հմր. 4 (131), էջ 63-80:

43. «Դավիթ-բեկի Հայաստան գալու ժամանակն ու հանգամանքները». - Պատմա-բանասիրական հանդես, 1990, No. 3 (130), էջ 76-85:

44. «1720-ական թվականների Սյունյաց ազատագրական շարժման պատմությունից (սկզբնաղբյուրների համադրման փորձ)» - Պատմա-բանասիրական հանդես, 1990, No. 2 (129), էջ 119-134:


ԷԼ. ՓՈՍՏ՝ armenayvazyan@hayq.org
ՖԱՔՍ՝ +374.10.51.26.79

Copyright © 2006 Armen Ayvazyan.
All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.