armenian : russian : english

Դկտ. Արմեն Մ. Այվազյանի պաշտոնական կայքը

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

- Հայաստանի ազգային անվտանգություն
- Հայաստանի եւ Միջին արեւելքի պատմություն (XVII – XX դդ.)
- Հայաստանի ռազմական պատմություն
- Ամերիկյան պատմագրություն Հայաստանի վերաբերյալ
- Հայաստան-սփյուռք հարաբերություններ
- Անդրկովկասի աշխարհագրա-քաղաքական եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ



«ԱՐԱՐԱՏ» ՌԱԶՄԱՎԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Սեղմեք լոգոն կայք այցելելու համար:



ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ



Դոկտ. Արմեն Այվազյանն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Նա աշխատում է նաև Մաշտոցի անվ. Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող։ Պատմագիտության թեկնածու է 1992 թ-ից, քաղաքագիտության դոկտոր` 2004 թ-ից.։

1992-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994-ից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Դոկտ. Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։

Նա աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ որպես քաղաքագիտության դասախոս և ՀԱՀ-ի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում՝ որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թթ. եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։

Դոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը.

1. Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում. հակամարտությունն ու դաշնությունները Հուստինիանոս եւ Մավրիկիոս կայսրերի օրոք (2012, անգլ.)
2. Հայկական ինքնության հիմնաքարերը. բանակ, լեզու, պետություն (2007)
3. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007)
4. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006)
5. Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005)
6. «Հայագիտության զարգացման ռազմավարությունը փոփոխվող միջազգային գիտական միջավայրում», «Հայաստան» տեղեկագիր (հատուկ թողարկում), № 3 (5) (սեպտեմբեր, 2005)
7. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004)
8. Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003)
9. Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001)
10. Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000)
11. Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998)
12. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998)
13. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997)



ԷԼ. ՓՈՍՏ՝ armenayvazyan@hayq.org
ՖԱՔՍ՝ +374.10.51.26.79

Copyright © 2006 Armen Ayvazyan.
All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.