| armenian : russian : english | Դկտ. Արմեն Մ. Այվազյանի պաշտոնական կայքը |
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ - Հայաստանի ազգային անվտանգություն - Հայաստանի եւ Միջին արեւելքի պատմություն (XVII – XX դդ.) - Հայաստանի ռազմական պատմություն - Ամերիկյան պատմագրություն Հայաստանի վերաբերյալ - Հայաստան-սփյուռք հարաբերություններ - Անդրկովկասի աշխարհագրա-քաղաքական եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ «ԱՐԱՐԱՏ» ՌԱԶՄԱՎԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Սեղմեք լոգոն կայք այցելելու համար: ![]() | ![]() ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ Դոկտ. Արմեն Այվազյանն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Նա աշխատում է նաև Մաշտոցի անվ. Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող։ Պատմագիտության թեկնածու է 1992 թ-ից, քաղաքագիտության դոկտոր` 2004 թ-ից.։ 1992-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994-ից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Դոկտ. Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Նա աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ որպես քաղաքագիտության դասախոս և ՀԱՀ-ի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում՝ որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թթ. եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։ Դոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը. 1. Հայկական ինքնության հիմնաքարերը. բանակ, լեզու, պետություն (2007) 2. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007) 3. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006) 4. Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005) 5. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004) 6. Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003) 7. Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001) 8. Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000) 9. Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998) 10. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998) 11. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997) |
| Copyright © 2006 Armen Ayvazyan. All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.
|